Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ. Երվանդ Զախարյան
Աշխատանքներ են տարվում ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։ Այս մասին նշել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն՝ այսօր Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախարարաը նաև նշել է՝ դրան զուգահեռ, Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ։
Սպասվում է երկու նոր ջերմային կայանների կառուցում՝ Երևանում և Վանաձորում։ Անցած տարվա վերջին ընդունված էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ. ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում են էներգետիկ հզորությունների ավելացում նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։
Ե. Զախարյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել հայ-չեխական գործարար հարաբերությունների զարգացմանը՝ ինչպես էներգետիկայի, այնպես էլ ընդերքի ոլորտում։
Հանդիպմանը կողմերը որոշել են ստեղծել աշխատանքային խումբ՝ էներգետիկ ոլորտում հայ-չեխական համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման նոր հնարավորությունները քննարկելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Նախատեսվում է շաբաթական իրականացնել Երևան-Պրահա-Երևան երեքական թռիչք. Յան Մլադեկ
- Մեծ նախադրյալներ կան, որ Հայաստանում չեխական կապիտալով գործող ընկերությունների թիվը կմեծանա. Արման Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան