Այսօր երեկոյան պաշտոնապես կազդարարվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքը. ՀԺ
Սպասվում է, որ այսօր երեկոյան արդեն պաշտոնապես կազդարարվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ավարտի և արդյունքների մասին: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան նախագահական է հրավիրել ողջ վերնախավին:
«Թերևս հենց այնտեղ էլ հայտարարությունը կարվի: Հետաքրքիր է, որ թեև մեծ հաշվով ամեն ինչ, ըստ էության, հստակեցված է, անգամ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախօրեին Հ1-ի եթերից հայտարարեց, որ իրենց են տրվելու կրթության և գիտության, էկոնոմիկայի ու տարածքային կառավարման նախարարների, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի մարպեզտների պաշտոնները, բայց անգամ անձինք, ովքեր նշանակվելու են այդ պաշտոններում, երեկ կտրականապես հրաժարվում էին հաստատել այդ տեղեկությունները՝ մեզ հետ մասնավոր զրույցներում չբացառելով, որ որոշ պայմանավորվածություններ դեռ էլի կարող են փոխվել, ինչպես փոխվել են բանակացությունների ողջ ընթացքում ընդհուպ մինչև երեկ:Դեռևս գործող այն պաշտոնյաները, որոնք իրենց տեղը պիտի զիջեն դաշնակցականներին, երեկ մեզ հետ զրույցներում պնդում էին, թե աշխատանքից ազատվելու մասին իրենց ոչ ոք դեռ ոչինչ չի ասել, իսկ Արաբկիրի թաղաապետը ընդհատակ էր գնացել»,-գրել է թերթը:
«Ժամանակ» օրաթերթն էլ գրել է, որ թերթին հասած լուրերով՝ այսօր նախագահական նստավայրում Նախագահ Սարգսյանը և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կստորագրեն համագործակցության համաձայնագիրը:
«Դաշնակցականները դեմ են կոալիցիա բառին, որովհետև ուզում են հայտարարել, որ իրենց վրա չեն վերցնում ամբողջ կառավարության գործունեության պատասխանատվությունը, այլ պատասխանատու են լինելու միայն իրենց ստանձնած ոլորտների գործունեության համար»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան