Գորիկ Հակոբյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահի հրամանագրով Գորիկ Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
ՀՀ նախագահի պաշտանական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Գ. Հակոբյանը նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական:
Հիշեցնենք, որ Գորիկ Հակոբյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել 2004 թ.:
Ծնվել է 1946 թ. Գյումրի քաղաքում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ՍՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն դասընթացները:
1969 թ.-ից աշխատում է անվտանգության համակարգում, զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, սկզբում ՀՍՍՀ Պետական անվտանգության կոմիտեում, ապա՝ ՀՀ ազգային անվտանգության պետական վարչությունում:
1997-1999 թթ. զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 1999-2002 թթ.՝ ազգային անվտանգության նախարարի տեղակալի պաշտոնը:
2002-2004 թթ. զբաղեցրել է կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան