Օմբուդսմեն ընտրվելու դեպքում նույնպե՞ս Սահմանադրությունը համարելու եք չակերտավոր. Հարցեր Փոստանջյանին
Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով իր առաջադրման պատճառները, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «հենց այնպես» չի առաջադրվել:
«Առաջադրվել եմ նրա համար, որ ունեմ կարողություն, գիտելիք, կամք», -հայտարարեց Փոստանջյանը:
Նրա ներկայացմամբ, Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում կարևոր է իրավունքների կրթության, լուսավորության հարցը, որը պատշաճ մակարդակի վրա չէ:
«Եթե դու գիտես քո իրավունքների մասին, ապա դրանց իրացումը դյուրին կլինի: Ես կարող եմ իրականացնել իրավապաշտպան գործունեություն որպես Մարդու իրավունքների պաշտպան», -հայտարարեց Փոստանջյանը:
Թեկնածուն իր ելույթում արտահայտեց «չակերտավոր Սահմանադրություն» բառակապակցությունը, ինչը ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին ստիպեց հետաքրքրվել. «Սահմանադրությունը չակերտավոր անվանելով, ինչ նպատակ եք հետապնդում: Դիցուք, դուք ընտրվում եք Օմբուդսմեն, և դրանից հետո՞ էլ շարունակելու եք Սահմանադրությունը համարել չակերտավոր փաստաթուղթ»:
Փոստանջյանը հստակ պատասխան չտվեց և նկատեց միայն, որ Սահմանադրությունն արդեն իսկ խախտվել է, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն չի կատարվել, որի հիման վրա հնարավոր կլիներ Մարդու իրավունքների պաշտպան ընտրել:
Այդուհանդերձ, այս հարցի պատասխանը չբավարարեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, և վերջինը նույն հարցը տվեց թեկնածուին:
Այս անգամ Փոստանջյանը պատասխանեց այսպես. «Սահմանադրությունը, որ դառնա մեզ համար արժեք, պետք է իր կիրառության մեջ դառնա այդպիսին, ոչ թե իմ գնահատականներով: Իմ հայտարարություններով չէ, որ այդ փաստաթուղթը պետք է կայանա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան