Հայտնի են Եվրոպայի հրաձգության առաջնությանը մասնակցող հայ մարզիկների անունները
Եվրոպայի հրաձգության առաջնությունն այս անգամ հյուրընկալելու է Հունգարիայի Գիոր քաղաքը: Ինչպես ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, Եվրոպայի առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն 14 մարզիկ` երիտասարդների տարիքային խմբում՝ 7 հրաձիգ և մեծահասակների խմբում՝ նույնպես 7 մարզիկ:
Մեծահասակներ` Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Սուրեն Բերյան, Իրինա Լաուեր, Մարիամ Միքայելյան (հրացան), Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան (ատրճանակ):
Երիտասարդների տարիքային խմբում Հայաստանը կներկայացնեն Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը (հրացան), Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը, Շանթ Սարգսյանը և Գառնիկ Մինասյանը (վազող թիրախ):
Թիմը կգլխավորեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և Անդրանիկ Այվազյանը:
Եվրոպայի հրաձգության առաջնությունը կկայանա փետրվարի 22-28-ը: