2015թ-ին 59.1%-ով նվազել է Հայաստանից արվեստի ստեղծագործությունների արտահանումը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին Հայաստանից արտահանվել են 660.3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություն:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2014թ-ի համեմատ արտահանման ծավալները նվազել են 59.1%-ով:
Նշենք, որ 2014 թվականին Հայաստանից արտահանվել է 1 մլն 614.4 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արվեստի ստեղծագործություններ:
2015թ-ին նվազել են նաև ներմուծված արվեստի ստեղծագործությունները. եթե 2014թ-ին Հայաստան է ներմուծվել 660.8 հազար դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ, ապա 2015թ-ին՝ 356.5 հազար դոլարի, ինչը 46.1 %-ով պակաս է: