13:00 12/02/2016 Հայաստան

IBM Watson տեխնոլոգիաները գալիս են Հայաստան

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ Երևանում տեղի է ունենցել Watson Day Yerevan 2016 միջոցառումը, որի կազմակերպիչներն էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:

Watson Day Yerevan 2016-ի ընթացքում ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը ներկայացրել է IBM Watson և IBM BlueMix համակարգերը, ինչպես նաև քննարկվել են բիզնես-մոդելներ, որոնք, օգտագործելով նշված համակարգերը, մեծ հաջողություններ են գրանցել իրենց բիզնեսի զարգացման հարցերում: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի տարբեր կազմակերպությունների գործարար ղեկավարներ, տեխնիկական մասնագետներ, ֆինանսական վերլուծաբաններ, առողջապահության ոլորտի մասնագետներ, սոցիալական ճյուղի գիտնականներ և այլն:

Նշենք նաև, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ, փետրվարի 8-11-ը Երևանում իրականացվել են արագացված դասընթացներ՝ IBM Watson համակարգի ուղղվածությամբ: Դասընթացները վարել է նշված ոլորտում առաջատար մասնագետ, ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը: Այս չորսօրյա դասընթացը բացառիկ հնարավորություն էր Հայաստանի համար: Տարածաշրջանում առաջինը մեր երկրում կստեղծվի IBM Watson էկոհամակարգ՝ կիրառելով նշված տեխնոլոգիաները համալսարանական առարկաների ցանկում և խթանելով տվյալ ուղղությամբ սթարթափերի աքսելերացիան:

Դասընթացին ներգրավված էին դասախոսներ հայաստանյան տարբեր բուհերից և ոլորտի այն փորձագետները, ովքեր աշխատում են և մասնագիտացած են մեծ տվյալների վերլուծությունների, կոգնիտիվ տեխնոլոգիաների, տվյալների կառավարման գիտությունների ոլորտներում: Վերջիններս կհանդիսանան IBM Watson համակարգի գիտելիքային սուրհանդակներ, ովքեր կփոխանցեն իրենց մասնագիտական հմտությունները ուսանողներին և հետաքրքրված մասնագետներին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}