Հայաստանում գրանցված է 79 կուսակցություն. «Ժողովուրդ»
Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվն այս պահին 79 է. Այս մասին «Ժողովուրդ»-ը պաշտոնապես տեղեկացել է ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Իհարկե մեր երկրում քիչ թե շատ գործող կուսակցություններն առավելագույնը կարող են մեկուկես տասնյակ հասնել, մնացած 60-ից ավելն իրականում գոյություն չունեցող, այսպես կոչված, «մարդ կուսակցություններն» են: Եվ իրավիճակը փոխելու համար ՀՀ իշխանությունները ծրագրում են փոխել նաև «Կուսակցությունների մասին» օրենքը: Թե ինչով կավարտվի այդ նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, անցած տարվա դեկտեմբերից կիրառության մեջ դրված Սահմանադրությունը պահանջում է, որ «ԿՄ» օրենքն ԱԺ-ն ընդունի ձայների երկու-երրորդով՝ մինչև եկող տարվա ապրիլը: Իսկ մինչ այդ ՀՀ ԱՆ-ն ծրագրել է առաջին անգամ տեսչական ստուգումներ անցկացնել Հայաստանի թվով 10 կուսակցություններում: Պոտենցիալ ստուգվողների ցանկում ընդգրկվածները միայն «մարդ-կուսակցություններն» են, որոնց անունները հանրությանը ոչինչ չեն հուշի»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան