Հայ գեղանկարիչների «Հայրեր և որդիներ»-ը ցուցադրվում է Մոսկվայում
Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի ներքո գործող Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի թանգարանում բացվել է ՌԴ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի գեղանկարչության ակադեմիայի թղթակից անդամ Յուրի Գրիգորյանի և նրա որդու` Յուրի Գրիգորյան կրտսերի աշխատանքների համատեղ ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամաբ, «Հայրեր և որդիներ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված է ավելի քան 40 գեղանկար, այդ թվում՝ հայկական թեմատիկայով աշխատանքներ և անվանի հայերի դիմանկարներ:
Ներկայումս հայր և որդի Գրիգորյանների աշխատանքները ցուցադրված են նաև Ռուսաստանի Տրետյակովի պետական պատկերասրահում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Արևելքի ժողովուրդների մշակույթի թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում