Օմբուդսմենի հարցը կորոշվի այսօր
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կայանալիք նիստում կորոշովի Մարդու իրավունքների պաշտպանի հարցը:
Օմբուդսմենի թեկնածուներն են` Զարուհի Փոստանջյանը, որին առաջադրել են ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Հովհաննես Մարգարյան, Նարեկ Ալոյանը` առաջադրված ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից և Արման Թաթոյանը, որին պաշտպանում են Հանրապետական խմբակցության պատգամավորները:
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 10-ին կայացած արտահերթ նիստում հաստատել էր թեկնածուների առաջադրումը:
Քննարկելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը քննարկելու հատուկ ընթացակարգը` հանձնաժողովը նաև որոշել էր յուրաքանչյուր թեկնածու առաջադրած պատգամավորին իր իսկ առաջադրած թեկնածուին ներկայացնելու համար տրամադրել 20 րոպե, իսկ հարցուպատասխանի համար` 5 րոպե:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամներն ընտրություն կկատարեն դիմումներ ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան