Մեզ մոտ պահպանման գաղափար գոյություն չունի. Ճարտարապետների մտահոգությունը
«Ակնհայտ է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ծախսեր է պահանջում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր պետություն պետք է լավ ճանաչի իրեն հասած ժառանգությունը և հասկանա, դրանցից որը պետք է պահել, որը` չէ:
«Համալիրը ծախսատար շինություն է, բայց այն պետք է պահպանվի: Մեզ մոտ այդ պահպանման գաղափարը գոյություն չունի, երբ որ մի պրոբլեմ է ծագում, միանգամից որոշում են քանդել՝ մտածելով՝ չկա խնդիր, չկա նաև պահպանման հարց»,-նշեց ճարտարապետը:
Կառավարության երեկվա նիստում որոշվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «Նտաա ինվեստմենտ գրուպ» ընկերությանը վաճառելու որոշումը չեղյալ հայտարարել:
Ըստ Հրաչիկ Պողոսյանի՝ պաշտպանության նախարարությանը տալը միջանկյալ, ճարահատյալ քայլ էր. «ՊՆ-ին հանձնելը ոչ մի ձև չի կպնում, և նախարարը նույնպես անհարմար վիճակի մեջ ընկավ դրա հետ կապված»:
Հանդիպման մյուս մասնակիցը՝ ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանն ասաց, որ պետք է նայել հարցին, թե որքան կարող է համալիրը եկամուտ բերել։ Դրա հետ մեկտեղ՝ այն պահել դոտացիայով. «Կառույցներ կան, որոնք սեփականացնելու իրավունք չունեն: Մենք ինչը տվեցինք մասնավորին, կրակն ընկանք»:
Հրաչիկ Պողոսյանն էլ հավելեց, որ այդ կառույցը չպետք է պարապուրդի մատնվի՝ ամեն տարվա համար պետք է մշակվեր միջոցառումների ծրագրի, որը կարող էր եկամուտ բերեր. «Ամբողջ հույսս հիմա նոր տնօրենի վրա է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է