Անդրիաս Ղուկասյանը՝ մարտի 1-ին ներկայացվելիք չորս պահանջների մասին
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի մեկի հանրահավաքի ժամանակ առաջ կքաշի չորս պահանջներ: Այսօր Ազատության հրապարակում կազմակեպրած հանրային քննարկման ժամանակ ասաց «Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Նա նշեց, որ այդ պահանջներից երեքն ուղղված է միջազգային հանրությանը:
«Առաջին պահանջն է՝ ենթարկել անհատական պատժամիջոցների Հայաստանում գործող վարչախմբի ներկայացուցիչներին: Երկրորդը՝ քաղբանտարկյալների խնդիրն է, երրորդը՝ ոստիկանության ուժերի կրճատումը , քանի որ Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության: Չորրորդ պահանջը կապված է երկրում համաներում հայտարարելու հետ»,-ասաց Ա. Ղուկասյնաը:
Նրա խոսքով՝ մարտի մեկն այն օրն է, որ այս բոլոր խնդրիների մասին պետք է բարձրաձայնել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան