Դուք, որպես ՄԻՊ թեկնածու, չցուցաբերեցիք քաղաքական զսպվածություն. Պատգամավորը` Փոստանջյանին
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Օմբուդսմենի թեկնածության հարցի քննարկման ժամանակ թեկնածու Զարուհի Փոստանջյանին դիմելով ԱԺ Հանրապետական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ասաց.
«Դուք չկարողացաք գտնվել քաղաքական զսպվածության տիրույթում և ասացիք, որ Հայաստանում «կա բիրտ ուժ», այսինքն չցուցաբերեցիք քաղաքական զսպվածություն»:
Այնուհետև պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք Փոստանջյանը պատրա՞ստ է Օմբուդսմեն ընտրվելու պարագայում ցուցաբերել քաղաքական զսպվածություն:
Ի պատասխան Փոստանջյանը հայտարարեց. «Դուք սխալվում եք, ես հիմա թեկնածու եմ, և օրենքի պահանջը կարող էր գործել միայն պաշտոնավարումից հետո»:
Նշենք, որ հայաստանյան օրենսդրության համաձայն, Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող հարել քաղաքական որևէ ուժի կամ լինել կուսակցության անդամ: