Սերժ Սարգսյան. Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց և ճկուն
Հայաստանում ողջ թափով սկսվել է նոր քաղաքական համակարգի ձևավորման, նոր քաղաքական մշակույթի արմատավորման գործընթացը: Այսօր հայտարարել է երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը:
Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ դրանց արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ. «Այն կհամապատասխանի մեր հասարակության դինամիկ և բազմակողմանի զարգացող սոցիալական կառուցվածքին: Կարձագանքի ազատ, ապահովված, քննադատական մտածելակերպ ունեցող մարդկանց քաղաքական մշակույթին: Ինչպես շատ ժողովրդավարական պետություններում, քաղաքական պայքարի առաջնորդողները կլինեն կուսակցությունները: Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու և իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն և սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ: Քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ՝ պայմանով, որ լինի միջկուսակցական կոնսենսուս արտաքին քաղաքականության ռազմավարական սկզբունքների, սոցիալական կայունության, ազգային անվտանգության, սահմանադրական համակարգի հիմնարար դրույթների և ինքնիշխանության պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինքնակազմակերպման և ինքնակառավարման բոլոր ձևերի գոյության շուրջ: Նման կոնսենսուս գոյություն ունի գրեթե բոլոր ժամանակակից ժողովրդավարական երկրներում»:
Այնուհետև հանրապետության ղեկավարն անդրադարձել է ապագայի տեսլականին՝ խոսելով տարբեր ոլորտներում առկա խնդիրների, մարտահրավերների և առաջնահերթությունների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Անհրաժեշտ է անցկացնել առավելագույնս ազատ, արդար ու վստահելի ընտրություններ
- Սերժ Սարգսյանը մատնանշել է տնտեսական օրակարգի առաջնահերթությունները
- Նախագահ. Հայաստանի արտաքին քաղաքականությունը հեռու է արկածախնդրությունից
- Սերժ Սարգսյան. Խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղը երաշխավորված չէ
- Սերժ Սարգսյան. Կարճ ժամանակահատվածում Սահմանադրությունը դառնալու է ազգային համաձայնության փաստաթուղթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան