Ընդդիմադիրներն Ազատության հրապարակը պետք է վերածեն միասնականության դաշտի. Րաֆֆի Հովհաննիսյան
«Կուսակցապետությունը վերացնելու համազգային պահանջը մնում է մեր օրակարգում և ուժի մեջ, ոչ մի բան չի փոխվում»«- այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրային քննարկման ժամանակ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ընդդիմադիրներն Ազատության հրապարակը պետք է վերածեն միասնականության դաշտի: Քաղաքական պայքարը, մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը այդ հակազգային հարվածների օրը ոչ մեկի մենաշնորհը չէ: Մարտի մեկին ընդառաջ փոխանակ մեկը մյուսին քարոզ տալու փոխարեն դուրս պիտի գալ և հրապարակը դարձնեն համատեղ գործունեության դաշտ: Մարտի 1-ը պարտավոր է լինել միացյալ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ սխալները, որոնք թույլ են տրվել հենց Ազատության հրապարակում, իրենք պետք է դրանցից դասեր քաղեն. «Այդ սխալները կուղղենք ու գործ անելով բանաձև կգտնենք: Որտեղ դրոշը, այնտեղ էլ ես, որտեղ դրոշը՝ այնտեղ էլ մենք: Եթե լինի բռնության փորձ մեր դրոշակի, հրապարակի նկատմամբ, պետք է դիմակայենք մեր ամբողջ ուժով՝ հոգով, մարմնով, իրավունքով»: