Մանիսայի հայկական եկեղեցին վերանորոգվելուց հետո կվերածվի մշակույթի տան
Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցին վերանորոգվում է:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Milliyet» թերթի կայքին, գրել է, եկեղեցու շենքը, որը մինչև 2003թ. գործել է որպես Թուրգութլուի քաղաքապետարանի ծառայողական շենք, վերանորոգումից հետո կվերածվի Կրթության, մշակույթի և արվեստի տան:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) Թուրգութլուի շրջանային կենտրոնի ղեկավար Մյուրշիթ Գեդիզլին, տեղական մի հեռուստաընկերության եթերում մտագոհություն է հայտնել, թե տարիներ շարունակ որպես քաղաքապետարանի շենք հայտնի կառույցը, որի վերանորոգման համար այսօր իրենք հանգանակություն են կատարել, վերանորոգումից հետո կարող է կրկին ուխտատեղի դառնալ:
Թերևս, թուրք պաշտոնյաին զայրացրել է այն հանգամանքը, որ պատմական հայկական եկեղեցին, տարիներ շարունակ այլ նպատակների ծառայելուց հետո նույնիսկ, դեռևս մոռացության չի մատնվել և պաշտոնական շրջանակների կողմից հիշատակվում է որպես հայկական աղոթատեղի:
Նշենք, սակայն, որ վերանորոգումից հետո եկեղեցու՝ հայերին վերադարձվելու կամ վերաբացվելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում