Զ. Հովհաննիսյան. Որպեսզի դանակը ոսկորին չհասնի, անհրաժեշտ է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը
Եթե լիներ Ընտանեկան բռնության մասին օրենքը, մենք չէինք ունենա ողբերգական մի քանի դեպքեր: «Մեդիա կենտրոն»-ում «Ընտանեկան բռնությունը Հայաստանում և իրավապահ մարմինների աշխատանքը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչ Սոնա Հովակիմյանը:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ծրագրերի ղեկավար Զառա Հովհաննիսյանի գնահատմամբ այդ օրենքի ընդունման դեպքում, կստեղծվեն մեխանիզմեր, «որպեսզի դանակը ոսկորին չհասնի, այն կետին, որտեղ անհնար է որևէ միջամտություն անել»:
«Հստակ օրինակ կա, երբ կինը դիմել է ոստիկանությանը, հայտնելով, որ իր նկատմամբ սպառնալիքներ են հնչում: Սակայն քայլեր չեն ձեռնարկվել, մի կողմից օրենք չկա, որի շրջանակում պետք է քայլեր իրականցվեն: Այսօր ունենք փաստ, որ երկու անչափահաս երեխա ունեցող 38-ամյա կինը սպանված է դաժանաբար»,-ասաց Ս. Հովակիմյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամուսնաընտանեկան վեճերով կատարողական թերթերի քանակական աճ է արձանագրվել
- Հավանաբար է 2016-ին կընդունվի ընտանեկան բռնության մասին օրենքը. Փոխնախարար
- ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան. Ընտանեկան բռնության դեմ պայքարը նպաստում է ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը
- Ն.Դուրյան. Ընտանեկան բռնությունն ու ընտանիքի սոցիալական վիճակն ուղիղ կապ չունեն իրար հետ
- ՀՀ-ում նախորդ տարվա համեմատ ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են. Ն.Դուրյան
- ՀԿ ներկայացուցիչ. Եթե լինի «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, բռնության հետևանքով մահվան դեպքերը կնվազեն
- Լ. Մինասյան. Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով այս տարի 7 կին է սպանվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան