Մեղադրանք է առաջադրվել թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու համար:Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Գրիգորյանը այլ անձանց փոխարեն քվեարկելու դիտավորությամբ մտացածին տվյալներ է լրացրել նշված տեղամասի ընտրողների մատյանում հաշվառված Ա. և Կ.Մանուկյանների անվան դիմաց, ստորագրել և կնքել իրեն հատկացված կնիքի դրոշմով։ Ա.Գրիգորյանը չի հասցրել այլ անձանց փոխարեն քվեարկությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներում. նշված դեպքը հայտնաբերվել և կանխվել է տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի մեկ այլ անդամի կողմից:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը