Բաշար Ասադը խոստանում է վերանվաճել ողջ Սիրիան
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերը առանց երկմտելու վերանվաճելու են ապստամբ ուժերի կողմից բռնազավթված տարածքները, սակայն այլ ռեգիոնալ ուժերի միջամտության պատճառով այդ գործընթացը շատ երկար կտևի և թանկ կարժենա: Այս մասին գրում է «BBC»-ն:
Ասադի կարծիքով, եթե փակվեն Թուրքիայից, Հորդանանից ու Իրաքից ապստամբներին մատակարարումներով ապահովող ուղիները, ապա Սիրիայում խնդիրը մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լուծել:
Ասադը հավելել է, որ պաշտպանում է հակամարտության խաղաղ կարգավորման նախագիծը, սակայն դա չի նշանակում, որ իրենք դադարեցնում են պայքարը ահաբեկչության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին