Հայաստանի և Կատարի արտգործնախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Այսօր Մյունխենում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիի հետ հանդիպման ժամական հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր՝ նշելով, որ առկա է մեծ ներուժ՝ երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով երկխոսությունը:
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ անցյալ տարի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը` Դոհա-Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի վերաբերյալ, արդեն իրականություն է դառնում։
Հանդիպմանը քննարկվել են գործարար կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի զարգացմանը, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:
Հայաստանի և Կատարի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին այցելել Երևան:
Լուսանկարները` ՀՀ ԱԳՆ-ի: