Աշոտյանի որոշ օգնականներ, խորհրդականներ արդեն ազատման դիմումներ են գրել. «Հրապարակ»
Կրթության նախարարությունում սպասողական վիճակ է, նախարարի որոշ օգնականներ, խորհրդականներ արդեն ազատման դիմումներ են գրել, բայց աշխատակազմը սրտատրոփ սպասում է «հին-նոր» նախարարին։ Չնայած զգուշացվել է, որ կադրային ջարդ չի լինելու, բայց չինովնիկական տառապանքը փորձ ունի: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Այստեղ փոխնախարարի 1 թափուր հաստիք կա, Աշոտյանի ժամանակ ընդամենը 2 փոխնախարար է եղել։ Թափուր է նաև աշխատակազմի ղեկավարի հաստիքը, Մհեր Ղազարյանի մահվանից հետո, թեև ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, սակայն քաղծառայության մրցույթը կայանալու է մարտին: ԿԳՆ-ում խոսում են, որ կնշանակվի ՀՅԴ-ական նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան