Հայաստանում հացի, ալյուրի, մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են
Հայաստանում 2015 թվականին արտադրվել է 284.5 հազար տոննա հաց, ինչը 2014թ-ի համեմատ նվազել է 2 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում 17%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը` կազմելով 182.3 հազար տոննա: 2015թ-ին 10.3%-ով նվազել են նաև հրուշակեղենի արտադրության ծավալները. եթե 2014թ-ին արտադրվել է 18 092.6 հազար տոննա հրուշակեղեն,ապա 2015թ-ին՝ 16 226.3 հազար տոննա:
Ըստ ԱՎԾ-ի` նախորդ տարի հանրապետությունում ավելի քիչ մարարոնեղեն է արտադրվել, քան 2014թ-ին. մասնավորապես, 37 տոկոսով նվազել է նաև մակարոնեղենի արտադրությունը. եթե հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 2 815.4 հազար տոննա մակարոնեղեն, ապա 2014թ-ին՝ 4 467.6 հազար տոննա:
Նշենք նաև, որ վիճակագրության համաձայն` 2015թ-ին ավելացել է միայն ձավարեղենի արտադրությունը, մասնավորապես, նախորդ տարի արտադրվել է 896.8 հազար տոննա ձավարեղեն` ապահովելով 7,7 տոկոսի աճ: