«Հյուսիսային հոսք-2» գազամուղը կկառուցվի 2019-ի ավարտին. Միլլեր
«Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությունը կավարտվի սահմանված ժամանակացույցի համաձայն` մինչև 2019թ-ի ավարտը: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Մենք ներկայումս պատրաստվում ենք խողովակներ գնելուն, սեպտեմբեր ամսին անցկացվելու է մրցույթ խողովակաշարի կառուցման համար և 2018թ-ի սկզբին կսկսվեն շինարարական աշխատանքները», - հստակեցրել է պաշտոնյան:
Միլլերը նշել է, որ նախագիծը նման կլինի «Հյուսիսային հոսք-1» նախագծին, այդ իսկ պատճառով` նախագծման աշխատանքների հետ կապված ոչ մի խնդիր չի լինի:
«Գլխավորն այն է, որ նախագիծն անցնում է այն նույն միջանցքով, ինչ «Հյուսիսային հոսք-1»-ը, հետևաբար բոլոր մանրամասները ներկայումս հայտնի են: Դրան գումարած` կա աշխատանքի փորձ խողովակաշարն անցկացնելու համար և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի կառուցման արագությունն ավելի բարձր կլինի»,սել է նա:
Միլլերը նաև նշել է, որ իրենք կարիք չունեն նախագիծը հստակեցնել Եվրահանձնաժողովի հետ, քանի որ «Հյուսիսային հոսք-1»-ն արդեն իսկ համաձայնեցված է եղել, իսկ երկրորդ խողովակաշարն ամբողջությամբ կրկնում է առաջինին: