Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ. Անդրեյ Գալբուր
Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը։
Անդրեյ Գալբուրն էլ նշել է, որ Մոլդովան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության խորացմամբ։
Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցեր։
Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների:
Մոլդովայի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Մոլդովայում ներքին կայունության ապահովմանն ուղղված՝ իշխանությունների ջանքերը: