Քերի. Ասադի օրոք Սիրիայում խաղաղություն չի լինի
Եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մնա այդ պաշտոնում, երկրում խաղաղություն հաստատելու հեռանկարներ չկան: Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Orient News-ին տված հարցազրույցում:
«ԱՄՆ-ի, դաշնակիցների և ընկերների մեծ մասը կարծում են, որ Ասադի օրոք Սիրիայում խաղաղություն չի լինի: Մենք կարծում են, որ Ասադը պետք է օգնի իշխանությունը փոխանցելու հարցում»,- հայտարարել է նա:
Իր հարցազրույցում նաև կշտամբել է Ռուսաստանին նրանում, որ Ասադի բոլոր ընդդիմախոսներին համարում է ահաբեկիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան