Նույն օրը, նույն բեմում՝ տարբեր ազգերի չորս դաշնակահար. Վահան Մարտիրոսյան
Հայաստանի պետական կամերային նվագախմբի այս տարվա առաջին համերգը կայանալու է փետրվարի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ համերգին ելույթ են ունենալու երիտասարդ երաժիշտներ՝ դաշնակահարուհի Նարա Ավետիսյանը, ջութակահարուհի Զարուհի Ամիրաղյանը: Նարան սովորում է ԱՄՆ-ում, Զարուհին՝ Գերմանիայում: Համերգին Զարուհին կատարելու է Մոցարտի Ջութակի N 5 կոնցերտը, Նարան՝ Շոպենի N 1 դաշնամուրային կոնցերտը: Երեկոյին հնչելու է նաև Մոցարտի N15 սիմֆոնին:
Վ.Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ մարտի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է «4 դաշնամուր... » խորագրով համերգը:
«Դաշնակահարները գալու են Իտալիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, չորրորդ դաշնակահարը ես եմ: Անցած տարի մենք ունեցանք նման համերգ, մեծ հաջողություններ գրանցվեցին: Այս անգամ երաժիշտները փոխվել են, ծրագիրն էլ մի քիչ փոփոխված է»,- ասաց նա:
Վ. Մարտիրոսյանի խոսքով, շատ դժվար է նման համերգ կազմակերպելը, քանի որ նախ պետք է այնպիսի օր ընտրել, որ բոլոր երաժիշտներին համար լինի, երկրորդ՝ գտնել այնպիսի սրահ, որտեղ հնարավոր լինի միաժամանակ չորս դաշնամուրով աշխատել. «Կազմակերպչական հարցերն ավելի բարդ են, քան միասին նվագելը, քանի որ բոլորն էլ կայացած երաժիշտներ են, հեշտ է աշխատելը»:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ նվագախումբն այս տարվա հուլիս-օգոստոսին համերգներ է ունենալու Ֆրանսիայում և Շվեյցարիայում:
«Արդեն հստակ օրեր ունենք: Հիմա աշխատում ենք, որ այդ ընթանում նաև Իտալիայում, Գերմանիայում համերգներ ունենանք»,- ասաց Վ.Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում