Փոխնակ մա՞յր, թե՞ բիզնես. «Առավոտ»
«Առավոտ»-ը գրել է. «Մեր երկրում անպտղության ընդհանուր գործակիցն, ըստ պաշտոնական տվյալների, 17% է, իսկ ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ 15%-ից բարձր անպտղությունը ճգնաժամային ցուցանիշ է համարվում: Եվ որքան ավելանում են անպտուղ զույգերը, այնքան փոխնակ մայրերի պահանջարկին ավելանում է: Լուսանկարի՝ «փնտրում եմ փոխնակ մայր» հայտարարության պաստառները հանդիպել ենք այն վայրերում, որտեղ շատ են լինում երիտասարդները, ուսանողները:
Շատերի համար փոխնակ մոր ծառայությունը անպտուղ ընտանիքներին երեխա ունենալու երջանկություն է, շատերի համար էլ՝ կարծես թե երեխա «վաճառելով» մեծ փողեր աշխատելու հնարավորություն: Չնայած ՀՀ օրենքով արգելված չէ փոխնակ մոր ծառայություն մատուցել, սակայն որոշ մասնագետների կարծիքով՝ փոխնակ մոր ծառայությունը կարող է շատերի համար ոչ թե բարի կամք լինել, այլ բիզնես: Օրենքը չի կարգավորում փոխնակ մոր ծառայության արժեքը, եթե անգամ կարգավորվի էլ, այն չի կանխի փող աշխատելու որոշների ախորժակը, եթե միայն այն անվճար չդարձնեն: Այս ծառայությունը մեր երկրում 15-30 հազար դոլարի սահմաններում է: Ի դեպ, հայտարարությունը բժշկական հիմնարկներինը չէր, այն անհատ քաղաքացի է տարածել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան