Ստամբուլում կայացել է հայ երգչուհի Էրլինի համերգը
Ստամբուլի «Քենթ» մշակութային կենտրոնում նախօրեին տեղի է ունեցել ստամբուլահայ ճանաչված երգչուհի Էրլինի՝ Էրլին Թոմաօղլուի համերգը: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
Նշվում է, որ հայ երգչուհին բեմ է բարձրացել երկու տարվա երաժշտական դադարից հետո: Էրլինը արևմտահայերենով ստեղծագործող հայ երգչուհի է, որը համադրում է հայկական ժողովրդական երաժշտությունն անատոլիական և տարածաշրջանային երաժշտական մոտիվների հետ՝ ստեղծելով ուրույն ոճ:
Նրա երկրորդ ձայնասկավառակը բաղկացած է միայն արևմտահայերենով գրված հեղինակային երգերից: Էրլինը երգում է նաև թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, եբրայերեն, հունարեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում