Կալաձե. Իրանից կարող ենք գազ ստանալ Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով
Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն պաշտոնական այցով մեկնել է Իրան: Այս մասին փոխանցում է «Գրուզիա օնլայն» գործակալությունը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կալաձեն ասել է, որ այցի շրջանակներում կհանդիպի Իրանի էներգետիկայի, արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև` փոխնախագահի հետ:
Նրա խոսքով՝ խոսքը Իրանից բնական գազի ստացման մասին է, որը կարող կիրականացվել երկու ճանապարհով՝ Ադրբեջանով կամ Հայաստանով:
«Մեզ նաև շատ հետաքրքրում է իրանական գազի գինը, հասկանալու համար թե որքան է այն մրցունակ ներկայումս Վրաստանում գործող սակագների հետ», - հայտարարել է Կալաձեն: