Վահան Շիրխանյանի աջ ոտքում տրոմբ է հայտնաբերվել
Զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին այսօր տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն` հետազոտման:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը տեղեկացրեց, որ Դիագնոստիկա կենտրոնում ախտորոշման արդյունքներով նրա ստորին վերջույթներից մեկում` աջ ոտքում հայտնաբերվել է տրոմբ:
«Բժիշկների գնահատմամբ, այս պահին նրա առողջական վիճակը պահանջում է, որ նա ստանա ստացիոնար բուժում, գտնվի մասնագետների հսկողության ներքո, հակառակ դեպքում կարող է վատթարանալ վիճակը», -հավելեց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ սպասում են, որպեսզի իրենց տրամադրվի բժշկական հետազոտությունների մասին համապատասխան փաստաթուղթը:
«Սպասում ենք, տեսնենք` այս հետազոտության արդյունքներով ինչ են պատրաստվում անել` կտեղափոխե՞ն մեկուսարան, թե՞ կթողնենք քաղաքացիական հիվանդանոցում, ստացիոնար պայմաններում բուժօգնություն ստանա», -հավելեց փաստաբանը:
Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի, Վահան Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ կիրառվել էր կալանավորում երկու ամիս ժամկետով, ինչը դատարանի որոշմամ նույնքան երկարացվեց:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն երկակի ստանդարտներ է կիրառում Վահան Շիրխանյանի նկատմամբ. Փաստաբան
- Վահան Շիրխանյանը ցուցմունք է տվել, որ ծանոթ է եղել Արթուր Վարդանյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան