Էրդողանի` Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում անդրադարձ կլինի ղարաբաղյան հակամարտությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, թուրքական մամուլի տեղեկացմամբ` Ադրբեջանում Էրդողանի և Իլհամ Ալիևի նախագահությամբ կանցկացվի «Թուրքիա-Ադրբեջան. բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի» 5-րդ նիստը:
Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ մի շարք հարցեր: Անդրադարձ կլինի տարածաշրջանային հարցերին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Թուրքիայի նախագահի այցի շրջանակներում նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը