Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորն ազատվել է աշխատանքից
Պետական կամերային երաժշտական թատրոնի թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի պաշտոնական կայքից:
«Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի 2016 թվականի փետրվարի 12-ի N 13-Ա հրամանով աշխատանքից ազատվել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը և լուծվել է 2015 թվականի փետրվարի 2-ին նրա և թատրոնի միջև կնքված N 11 աշխատանքային պայմանագիրը:
Գլխավոր ռեժիսորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն ու պատճառները տարբեր են, այդ թվում՝ պարբերաբար առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալը, իրեն վերապահված պարտականությունները պարբերաբար չկատարելը, տնօրենի հանձնարարականներն ու հրամանները չկատարելը, կամայականություն դրսևորելը, իր մասնագիտական և աշխատանքային պարտականություններից բխող հաշվետվություններ չներկայացնելը և այլն»,- նշված է կայքում:
Արմեն Մելիքսեթյանը 1997-2006 թթ. ղեկավարել է թատրոնը: 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հանդիսանում է թատրոնի գլխավոր ռեժիսորը:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել,որ Արմեն Մելիքսեթյան բաց նամակով դիմել էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, խնդրել ժամանակավորապես դադարեցնել Կամերային երաժշտական թատրոնի գործունեությունը, նախարարության կողմից կատարել կառուցվածքային փոփոխություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին