ԵՄ-ին անդամակցելու հայտ` Բոսնիա և Հերցեգովինայի կողմից
Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետությունը ԵՄ-ին անդամակցելու համար հայտ է ներկայացրել: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Մոգերինին բաձր է գնահատել և կարևորել ԵՄ-ին անդամակցելու Բոսնիա Հերցեգովինայի այս քայլն ու նշել, որ սա երկար ճանապարհի առաջին քայլն է միայն:
Նշենք, որ Բոսնիա Հերցեգովինայի՝ ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը հայտնի է եղել դեռևս հունվար ամսին: Իսկ ահա անդամակցության հայտը միանշանակ չի ընդունվել եվրոպացի փորձագետների կողմից: Նրանք կասկածում են, որ երկիրը թե քաղաքականապես և թե տնտեսապես պատրաստ է անդամակցել ԵՄ-ին:
Իսկ որպես կանխատեսում, տեսակետ է շրջանառվում, որ Բոսնիա և Հերցեգովինայի հանրապետությունը կարող է անդամակցել ԵՄ-ին ոչ շուտ քան 2026թ.-ը: