
Թուրքիան հերքում է Սիրիա զորք ուղարկելու պնդումները
Թուրքիան չի դիտարկում Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարց: Այս մասին Reuters գործակալության վրա հղումով գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, նման հայտարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յլմազը: Վերջինս, մեկնաբանելով, ՄԱԿ-ի ԱԽ Սիրիայի արտաքին գերատեսչության կողմից ուղարկված նամակն առ այն, որ Թուրքիան խախտել է իր տարածքային ամբողջականությունը, թուրք պաշտոնյան կեղծիք է որակել՝ հավելելով, որ Սիրիա զորքեր ուղարկելու իմաստ չկա:
Միաժամանակ նշվում է, որ Իսմեթ Յլմազը հայտնել է նաև, որ Սաուդիան Արաբիայի կործանիչները արդեն մոտ ապագայում կարող են տեղակայվել Թուրքիայում՝ հավելելով, որ այս հարցում արդեն սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել: