«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» մրցանակաբաշխության երկու անվանակարգերում
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» Ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում 2015» անվանակարգում ինչպես նաև «Բորսայի լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգում մրցանակ է ստացել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետ Կարեն Սարգսյանը: «Բորսայի Լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգում մասնակցել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» գրանցված բոլոր դիլերները: Այս մասին հայտնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ, որտեղ հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» 2015 թ. արդյունքների ամփոփումը և պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է 2016 թ. փետրվարի 12-ին:
Յուրաքանչյուր անվանակարգում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ներկայացված են եղել երեք թեկնածու, որոնցից հաղթող է ճանաչվել մեկ մասնակից: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացված էր որպես թեկնածու երեք անվանակարգերում` «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» և «Գրան պրի»: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն արդեն երկու անգամ հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում: