Աշխարհի թանգարաններն ապրիլին անցկացնելու են Եմենի օր՝ ի հիշատակ ոչնչացված արժեքների
Էրմիտաժն աշխարի այլ հայտնի թանգարանների հետ ապրիլի վերջին անցկացնելու է Եմենի օր, որպեսզի հիշեցնեն այդ երկրի մշակութային հուշարձանների կարևորության մասին, որոնք ավերվում են զինված հակամարտության հետևանքով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
«Եմենը հնագույն քաղաքակրթություն ունի, և այնտեղ ընթանում է քաղաքացիական պատերազմ: Այնտեղ գաղափարախոսական նկատառումներով ոչնչացվում են Հադրամաութի հովտի մահմեդական դամբարաններ, պայթեցվում են հնագույն հուշարձաններ, խիստ վնասվել է Մարիբյան պատմական ամբարտակը, Բարաքիշի տաճարը և այլ հուշարձաններ: Մենք և աշխարհի 15-20 թանգարան հավաքվելու ենք ապրիլի վերջին և ցուցահանդես ենք կազմակերպելու, ֆիլմեր ենք ներկայացվելու, դասախոսություններ են անցկացվելու»,- ասել է Պիոտրովսկին:
Նա հստակեցրել է, որ «դա թանգարանների միջազգային նախաձեռնությունն է, դրան մասնակցում են Բրիտանական թանգարանը, Մոսկվայի Արևելքի թանգարանը, Լուվրը, Մետրոպոլիտենը»:
«Այս ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Եմենի ժառանգության վրա, թե ինչքան կարևոր է այդ ժառանգության պահպանումն ապագա սերունդների համար: Պահպանելով այդ հուշարձանները՝ մենք պետք է ևս մեկ անգամ պատմենք այն մասին, թե ինչքան կարևոր է մշակույթը, ինչքան կարևոր է մշակութային հիշողությունը»,- ընդգծել է Պիոտրովկսին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում