Էրմիտաժում ծրագրում են ստեղծել ավերված Պալմիրայի 3D մոդելը
Պետական Էրմիտաժը կվերստեղծի ավերված Պալմիրայի վիրտուալ մոդելը Սիրիայի մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդեսում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նա տեղեկացրել է, որ կամավորները պատրաստվում են հուշարձանների 3D վերականգնմանը:
Վիրտուալ Պալմիրան հիմնված է լինելու հնագույն քաղաքի պատմական ու ժամանակակից պահպանված ավերակների պատկերների վրա: Կվերականգնվի Պալմիրայի տեսքը մինչև ավերվելը:
Պիոտրովսկին ասել է, որ տարբեր երկրների թանգարաններում Պալմիրայից ցուցանմուշների պահպանումը այժմ ձեռք է բերել հատուկ նշանակություն: «Չլինեին թանգարանները, ամեն ինչ մեկընդմիշտ կորցրած կլինեինք, կմնային միայն գրքերում գրված, իսկ դա արդեն նյութական չէ»,- ասել է Էրմիտաժի տնօրենը:
Նրա կարծիքով, «կանգնելով սրահներում և ստանալով լավ բացատրություն, կարելի է ստանալ Պալմիրայի մասին նույն պատկերացումները, ինչ գտնվելով այնտեղ»:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը Պալմիրան գրավել է 2015-ի մայիսի վերջին` մուտք գործելով քաղաքի արժեքավոր ավերակներ: Քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում: Օգոստոսին գրոհայինները ավերել էին մի քանի արժեքավոր հուշարձաններ:
Հարակից հրապարակումներ`
- ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի հնագույն սյուները
- ԻԼԻՊ-ը շարունակում է ոչնչացնել Պալմիրայի հուշարձանները
- Պալմիրայում ԻԼԻՊ-ը քանդել է Բելի տաճարի մի մասը
- Պալմիրայում ԻԼԻՊ-ը հռոմեական դարաշրջանի տաճար է պայթեցրել
- Նախարար. Այլոց մշակութային ժառանգության վնասումը պետք է վճռականորեն դատապարտվի
- Մշակութային տեռոր. Ո՞ր մշակութային հուշարձանները կարող է ոչնչացնել «Իսլամական պետությունը» (լուսանկարներ)
- ԻԼԻՊ-ը ականապատում է Պալմիրա քաղաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան