Ֆաինա Ռանևսկայայի մասին նկարահանվելու է 10 մասանոց գեղարվեստական ֆիլմ
Սովետական շրջանի հայտնի դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան նոր ռուսական հեռուստասերիալի հերոսուհի կդառնա: Ֆիլմը կոչվում է «Ֆաինա» և կազմված է լինելու 10 էպիզոդներից: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ծրագիրը նվիրված է Ռանևսկայայի 120-ամյակին, որը նշվում է այս տարի: Նկարահանումները կսկսվեն այս տարվա գարնանը: Երիտասարդ Ռանևսկայային կմարմնավորի Մարիետտա Ցիգալ-Պոլիշչուկը, տարեց Ռանևսկայային՝ Սոֆյա Պիսման: Սցենարի հեղինական է Ալինա Սեմերյակովան, համահեղինակն է Յուրի Մորոզը: Ռեժիսորը դեռևս հայտնի չէ:
ԽՍՀՄ կինոյի և թատրոնի հայտնի դերասանուհի Ֆաինա Ռանևսկայային (1896- 1984 թթ.) ժամանակակից լրագրողները անվանում էին «20-րդ դարի ռուս մեծագույն դերասանուհի» և «երկրորդ պլանի թագուհիներից մեկը»։ 1992 թվականին, Բրիտանական «Ով, ով է» հանրագիտարանը Ֆաինա Ռանևսկայային ընգրկել է 20-րդ դարի տասը ամենանշանավոր դերասանուհիների ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում