Այն, ինչ վնասակար է ռուսին
«Ռոսկանտրոլ» ընկերության կատարած լաբորատոր հետազոտությունների արդյունքում մի քանի սննդամթերք հայտնվել է «սև ցուցակում»: Ընկերությունը նաև բացատրում է, թե ինչու է տվյալ մթերքը համարվում վտանգավոր:
«Հետազոտության արդյունքում սև ցուցակում ընդգրկված սննդամթերքը կարող է վնաս հասցնել սպառողների առողջությանն ու կյանքին: Մեր խնդիրն է գնորդներին հայտնել տվյալ արտադրանքի վնասակար լինելու մասին»,-նշված է ընկերության պաշտոնական էջում:
Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք կաթնամթերքի ապրանքախմբից այդ ցուցակում հայտնված արտադրանքները:
Օրինակ, Բելառուսում արտադրված «Միլավա» պաստերիզացված կաթը (3.2%) համարվում է միջին վտանգավորությամբ սնունդ: Դրանում առկա միկրոբները թույլատրելի նորմայից երկու անգամ ավելի են, ինչը վտանգավոր է մարդու առողջության համար:
Հրապարակման ներքևում թողած մեկնաբանություններից հայտնի է դառնում, որ ընկերության գնահատականի հետ ոչ բոլորն են համամիտ:
Բելոռուսում արտադրված մեկ այլ՝ «Свитлогорье» անունով կաթն այդ ցուցակում հայտնվել է օրգանոլեպտիկ ցուցանիշներին չհամապատասխանելու, որակի պահանջներին չի համապատասխանում, թթվայնությունը բարձր է:
Հաջորդը Ռուսաստանում արտադրված «Тевье молочник» կաթն է: Միկրոբները թույլատրելիից 1.8 անգամ են շատ:
Ռուսական «Շեստակովո» ընկերության արտադրած «Молоко нашей дойки» կաթը, ինչպես ցույց է տվել փորձաքննությունը, ոչ մի կետով չի համապատասխանում տուփի վրա գրվածին: Չնայած դրա մեջ կոնսերվանտներ չեն հայտնաբերվել, կաթը համապատասխանում է անվտանգության չափանիշներին, բայց սխալ մակնշման համար այն հայտնվել է սև ցուցակում:
Ռուսական արտադրության «Молти» կաթը (3,2%)կեղծված է, բաղադրության մեջ հայտնաբերել են բուսական ճարպեր, սորբինաթթվի կոնսերվանտներ, պիտակի վրա արտադրողի երկու հասցե է նշված, պահպանման պայմանները ճիշտ նշված չեն:
Կաթնամթերքի խմբում «Демик» անունով կեֆիրը ևս սև ցուցակում է: Նշվում է, տուփի վրայի նկարից մարդիկ տպավորություն են ստանում, որ այն նախատեսված է երեխաների համար, սակայն նման բան չկա:
Սև ցուցակում բավականին շատ են կաթնաշոռի տեսակները՝ «Останкинское», որի բաղադրության մեջ բորբոսասնկերը 40 անգամ նորմայից շատ են, «Домик в деревне»-ն՝ խմորիչները թույլատրելիից ավելի շատ են, «Б.Ю.Александров»-ում խմորիչները 150 անգամ ավելի շատ են թույլատրելի չափից, «Дмитрогорский» կաթնաշոռը, բորբոսասնկերի քանակը 7 անգամ գերազանցում է նորման, դա խոսում է արտադրությունում սանիտարական վատ պայմանների առկայության կամ էլ տեխնոլոգիաներին չհամապատասխանելու մասին:
«Рузский» կաթնաշոռն էլ սև ցուցակում է հայտնվել խմորիչների շատ լինելու հետևանքով:
Սև ցուցակում են հայտնվել «Маша и Медведь», «Молочная рисовашка», «Шоколадная рисовашка» անունով խտացրած կաթերը: Նշվում է, որ դրանց տուփերի վրայի նկարներից տպավորություն է ստեղծվում, որ դրանք նախատեսված են երեխաների համար, սակայն իրականում այդպես չէ: Նշվում է, որ դրանք պարունակում են կոնսերվանտներ ու արգելված են երեխաների համար:
Յոգուրտներից սև ցուցակում է նաև «Danone» https://roscontrol.com/product/danone/ ընկերության արտադրածը: Այն վաճառվում է նաև երևանյան խանութներում: Այն պարունակում է բազմաթիվ սննդային հավելումներ: Նշվում է, որ ընկերությունը խաբում է սպառողին, օգտակար բակտերիաները 100 անգամ ավելի քիչ են, քան նշված է տուփի վրա:
«Чудо», «Фругурт», «Valio», «BioMax», գերմանկան «Landliebe» յոգուրտները ևս ցուցակում են:
Շարունակելի...