Խոշորացված 3 համայնքներում հաղթանակ են տարել ՀՀԿ-ակաները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Թումանյան, Տաթև, Դիլիջան համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
Ըստ այդմ, Դիլիջանում 6797 ձայներով հաղթել է ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը: Նա մինչ այս Դիլիջանի քաղաքապետն էր: Նրա մրցակից միակ թեկնածուն՝ ինքնաառաջադրված անկուսակցական Ժորա Սահաբալյանը ստացել է 4353 ձայն:
Թումանյանում 1687 ձայնով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական Լևոն Զավարյանը: Նա նախկինում էլ ղեկավարում էր Թումանյան համայնքը:
Տաթևում ևս հաղթանակ է տոնել ՀՀԿ-ական թեկնածուն, Տաթևի գործող համայնքապետ Մուրադ Սիմոնյանը: Նա ստացել է 1236 ձայն, նրա անկուսակցական մրցակիցներից Վարշամ Բագրատյանը ստացել է 598 ձայն, իսկ Իգոր Աբրահամյանը՝ 824 ձայն:
Հիշեցնենք, որ «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները միավորվելով վարակազմակերպվել են նոր համայնքների՝ համապատասխանաբար՝ Տաթև, Դիլիջան և Թումանյան անվանումներով:
Ընտրությունների անցկացման համար պետական բյուջեից Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 24,785.9 հազ. դրամ, իսկ ոստիկանությանը՝ 1,954.0 հազ. դրամ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն թեկնածուներ ունի բոլոր վերակազմավորված համայնքներում
- Համայնքների խոշորացման հետևանքով երեք մարզում նոր ընտրություններ կանցկացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին