Թեյլոր Սվիֆթը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «1989» ալբոմի համար
Ամերիկացի փոփ-աստղ Թեյլոր Սվիֆթի «1989» ձայնասկավառակը նախօրեին Լոս Անջելեսում կայացած երաժշտական «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա ալբոմ»: Այն նաև ճանաչվել է «Վոկալային լավագույն փոփ-ալբոմ»: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:
«Տարվա ձայնագրություն» անվանակարգում հաղթել է բրիտանացի երաժիշտ Մարկ Ռոնսոնը և ամերիացի Բրունո Մարսը՝ համատեղ «Uptown Funk» կոմպոզիցիայի մասին:
«Տարվա երգ» անվանակարգում «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Thinking Out Loud» երգը, որի հեղինակն է բրիտանացի Էդ Շիրանը:
Այս անվանակարգում մրցանակը շնորհվում է հենց երգի հեղինակին, իսկ «Տարվա ձայնագրություն» անվանակարգում՝ երգը կատարողներին, նաև ձայնագրմանը մասնակցություն ունեցած պրոդյուսերներին և ձայնային ռեժիսորներին:
«Լավագույն նոր կատարող» անվանակարգում մրցանակը շնորհվել է ամերիկացի երգչուհի Մեգան Թրեյնորին:
Ամերիկացի ռեփեր Կենդրիկ Լամարը ներկայացված է եղել 11 անվանակարգում: Արժանացել է 4 «Գրեմմի» մրցանակի՝ այդ թվում նաև «Լավագույն ռեփ ալբոմ», «Լավագույն ռեփ երգ» (Alright):
ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Կարտերը «Գրեմմի» մրցանակ է ստացել «Լավագույն խոսակցական ալբոմ» անվանակարգում: 91-ամյա Քարտերի «A Full Life: Reflections at Ninety» ալբոմը ներկայացնում է նախկին նախագահի ինքնակենսագրական գրքի աուդիո ձայնագրություն, որը տպագրվել էր 2015-ին:
«Գրեմմի» մրցանակակիրների ցանկը՝ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում