Ազատ առևտրի համաձայնագիր ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև
ԵԱՏՄ-ում օրենսդիր գործունեություն իրականացնելու համար ստեղծված հատուկ հանձնաժողովը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև՝ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը և դրան կից արձանագրությունները: «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, փաստաթուղթը զետեղվել է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:
Աղբյուրի փոխանցմամբ, համաձայնագիրն ամրապնդում է շուկաներում ապրանքների մուտքի հեշտացման վերաբերյալ երկկողմ պարտավորությունները: Կից արձանագրությամբ պարզաբանվում է Ռուսաստանի և Վիետնամի միջև ապրանքների, ընկերությունների ստեղծման և գործունեության, ինչպես նաև ֆիզիկական անձանց փոխադրման վերաբերյալ պարտավորությունների ցանկը:
Մեկ այլ արձանագրությամբ կանոնակարգվում է Ռուսաստանի և Վիետնամի հարաբերությունները՝ ելնելով Առևտրի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) առջև ստանձնած պարտավորություններից:
«Համաձայնագրի իրագործումը կնպաստի երկկողմ ապրանքաշրջանառության և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, պայմաններ կստեղծի ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵԱՏՄ-ին ընդգրկելու համար»,- նշված է փաստաթղթում:
Նշենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցող Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի Հայաստանի և Ղրղզստանի ու Վիետնամի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. մայիսի 29-ին: