Հիկարու Նակամուրան` «Ցյուրիխ Չեսս Չելլենջի» հաղթող
Երեկ ավարտվեց «Ցյուրիխ Չեսս Չելլենջ» շախմատային փառատոնը: Երկրորդ տարին անընդմեջ մրցաշարում 1-2-րդ տեղերը կիսեցին Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան: Անցյալ տարի նման իրավիճակում խաղարկվեց «արմագեդոն» կամ մահվան պարտիա, որում ուժեղ գտնվեց Նակամուրան, իսկ այս տարի հավասար միավորների դեպքում պարզապես հաշվի առնվեցին լրացուցիչ ցուցանիշները, և Նակամուրան 2-րդ տարին անընդմեջ դարձավ մրցաշարի հաղթող: Վլադիմիր Կրամնիկը գրավեց 3-րդ հորիզոնականը, իսկ Լևոն Արոնյանը և Անիշ Գիրին կիսեցին 4-5-րդ հորիզոնականները: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը: