Իրանի ԱԳՆ. Սաուդիան Արաբիան խաթարում է սիրիական խնդրի կարգավորումը
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ հանդիպման շրջանակներում Սաուդիան Արաբիային մեղադրել է Սիրիական հարցի կարգավորումը տապալելու մեջ: Հաղորդոմ է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Մեր տարածաշրջանային գործընկերները՝ առաջին հերթին Սաուդիան Արաբիան, տորպեդահարում են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը»,- հայտարարել է Զարիֆը:
Վերջինս հանդես է եկել Սիրիայում կրակի դադարեցման կարևորության օգտին, ինչպես նաև շեշտել հումանիտար օգնության ապահովման և ազգային միասնության կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը:
Հաղորդվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարը հերքել է այն պնդում-մեղադրանքները, թե Ռուսաստանն ու Իրանը փորձում են հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով և ի օգուտ Բաշար Ասադի:
Իրանի արտգործնախարարը կարևորել է, որ էական է թույլ չտալ Սիրիայում ահաբեկիների իշխանության գալը, իսկ թե ով կստանձնի երկրի կառավարումը, Ջավադ Զարիֆի խոսքով, պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը:
Հարակից հրապարակումներ`
- Բաշար Ասադ. Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծված պատվիրակությունը ձևավորվել է ահաբեկիչներից
- Բաշար Ասադը խոստանում է վերանվաճել ողջ Սիրիան
- Քերի. Ասադի օրոք Սիրիայում խաղաղություն չի լինի
- Իրանի ԱԳ նախարար. Սիրիական ճգնաժամի լուծման հնարավորություն այլևս չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան