Սաակաշվիլին պահանջել է դադարեցնել ԱՄՀ-ի և Ուկրաինայի համագործակցությունը
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պահանջել է դադարեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի և Ուկրաինայի միջև համագործակցությունը: Փոխանցում է «Լենտա.ռու» պարբերականը:
«Մեզ համար իդեալական կլինի, որ ԱՄՀ-ն ընդհանրապես այստեղ չլինի: Վրաստանից մենք ԱՄՀ-ին կարողացանք հանել մեկ տարում և փառք Աստծո»,- նշել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլու խոսքով, հիմնադրամը մշտապես վերահսկում է կառավարության գործողությունները և բացասական ազդեցություն ունենում վերջինիս վրա: Վրաստանի նախկին նախագահը հիմնադրամը համեմատել է վիրաբույժի հետ, ով ձեռքի վրա վնասվածքի առկայության դեպքում ոչ թե վնասված հատվածն է բուժում, այլ ռիսկերից խուսափելու համար միանգամից առաջարկում է ձեռքն անդամահատել:
Ավելի վաղ ԱՄՀ-ն հայտարարությամբ էր հանդես եկել ըստ որի, Ուկրաինան կոռուպցիայի դեմ պայքարում զգալի ձեռքբերումների չի հասել, հետևաբար, հիմնադրամը կարող է դադարեցնել Ուկրաինային տրվող ֆինանսավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում