Frankfurter Rundschau. Թուրքիան անգամ ԱՄՆ-ի համար դադարում է լինել ադեկվատ դաշնակից
Թուրքիան անգամ Միացիալ նահանգների համար դադարում է լինել ադեկվատ դաշնակից: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ այս մասին գրում է գերմանական «Frankfurter Rundschau» պարբերականը:
Ըստ գերմանական թերթի` այս ամենի գլխավոր պատճառը պաշտոնական Անկարայի քրդական խնդրի վրա կենտրոնացվածությունն է:
Պարբերականը նշում է, որ թուրք-սիրիական սահմանի վրա գտնվող Ազազ քաղաքի վերջին ռմբակոծության ժամանակ թուրքական զինուժը ոչնչացրել է քրդական ինքնապաշտպանական ուժերի մի քանի հենակետ: Թեպետ այս գործողություններից հետո վաշինգտոնը Թուրքիայից պահանջել է դադարեցնել իր դաշնակիցների՝ քրդերի վրա հարձակումները, թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում դա անել:
Պարբերականը նշում է, որ սիրիական կառավարական զորքերի Հալեպի մոտակայքում գրանցած հաջողության և ռուսական օդուժի գործողությունների ինտենսիվության աճի պայմաններում աճում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտավախությունը որ քրդերը կկարողանան հասնել նշանակալի հաջողության և ևս մեկ քայլ կկատարեն Թուրքիայի սահմանների մոտակայքում «քրդական քվազիպետություն» ստեղծման ճանապարհին:
Պարբերականը սա պայմանավորում է այն հանգամանքով, որ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության պատկառելի մասը և ստեղծված իրավիճակը լրջորեն սպառնում է Էրդողանին և նրա կառավարությանը:
Երկրում առկա ռեժիմի պահպանման գործում Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել անգամ այնպիսի խմբավորումների, ինչպիսին «Ջաբհաթ ան-Նուսրա» է և «ԻՊ»-ը համարել ավելի նվազ վտանգ, քան Սիրիայի քրդերը:
Պարբերականը շեշտում է, որ Անկարայի կողմից որդեգրված կասկածելի քաղաքական գիծը ավելի ու ավելին են նյարդայնացնում Վաշինգտոնի իր դաշնակիցներին: Քրդերի վրա Էրդողանի կենտրոնացվածությունը, ըստ թերթի, ակնառու կերպով մատնանշում է այն իրողությունը, որ այս հիմնախնդրում Անկարան առաջնորդվում է միայն սեփական շահերով և նպատակներով: Արդյունքում Սպիտակ տունը այլևս չի կարող հույս դնել Թուրքիայի վրա, որպես վստահելի գործընկերոջ:
Գերմանական պարբերականը եզրափակում է, որ չնայած Միացյալ Նահանգները անտեսեցին Թուրքիայի՝ քրդերի ու իրենց միջև ընտրություն կատարելու պահանջը գործնականում Վաշինգտոնը շրջվեց դեպի քրդական ուժեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան