Գևորգ Սաֆարյանին ազատելու պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին ԵՄ գրասենյակ
«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամներն այս պահին ԵՄ հայաստանյան գրասենյակի շենքի դիմաց են: Նրանց՝ Ազատության հրապարակից սկիզբ առած երթն իրականացվում է Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով:
«Ազատություն Գևորգ Սաֆարյանին», «Վերջ հանցավոր ռեժիմին, անարդար իշխանությանը», «Ազատություն» ու այլ վանկարկումներով երթի մասնակիցները հասան ԵՄ գրասենյակ՝ FIDH և Human Rights Watch -ի գնահատականները հանձնելու:
ԵՄ պատվիրակության ադմինիստրացիայի ղեկավարը խոստացավ դեսպանի ուշադրությանը ներկայացնել նամակը:
«Մարդու իրավունքների պաշտպանությունն ԵՄ առաջնահերթություններից մեկն է: Շատ ուրախ եմ, որ երթը խաղաղ բնույթ է կրում, շնորհակալ եմ ոստիկանությանը մեզ օգնելու համար»,-ասաց ԵՄ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Գ. Սաֆարյանը կալանավորվել է հուվարի 3-ին: Դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Սաֆարյանը չի դժգոհել խցի և պահման պայմաններից
- Բողոքի ակցիա. «Գևորգ Սաֆարյանը հանցագործ չի»
- Նախարար. Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ
- Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի. ԱՆ ՔԿՎ
- Գևորգ Սաֆարյանի փաստաբանի հայտարարության հետքերով ՔԿՀ-ում ուսումնասիրություն է կատարվում
- Փաստաբան. Գևորգ Սաֆարյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում
- Փաստաբան. Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու դիմում կներկայացնենք
- Քաղաքացի Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
- ՀԱԿ-ի հայտարարությունը` Գևորգ Սաֆարյանին կալանավորելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին