Վարչապետին է ներկայացվել ՏԿԱԻՆ 2015թ. կատարած աշխատանքները
Համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով 2015թ. պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 4.4 մլրդ դրամ գումար: Այս մասին այսօր վարչապետ հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ տեղեկացրել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարը նշել ՝ 94 ծրագիր իրականացվել է քաղաքային, իսկ 206-ը՝ գյուղական համայնքներում: 20 ընտանիք ապահովվել է բնակարանով (Արարատի, Արմավիր և Շիրակի մարզերում): Իրականացվել են շուրջ 28 դպրոցաշինության, 38 ճանապարահաշինության, 46 նախադպրոցական հաստատությունների վերանորոգման, 20 մշակութային, 39 ջրամատակարարման, 28 գազամատակարարման և այլ ծրագրեր:
Նախարարը հայտնել է, որ «Գործընկերության Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարված առաջին դրամաշնորհային մրցույթի արդյունքում ընտրվել են 8 ծրագրեր, որոնք իրականացվելու են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի և Վրաստանի Սամցխե-Ջավախեթի և Քվեմո-Քարթլի տարածաշրջանների միջև տեղական իշխանությունների, համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ ջանքերով` աջակցելու շահառու համայնքներին մշակել համընդհանուր սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համատեղ լուծումներ:
Արմեն Երիցյանը նշել է, որ 2015թ. ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտքի արգելքի վերանայման խնդրանքով միգրացիոն պետական ծառայության կողմից ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն է ուղարկվել 7826 դիմում, որոնցից պատասխան է ստացվել 7091-ի վերաբերյալ: Դրական պատասխանների թիվը կազմել է 54%-ը, մերժում ստացած դիմումներից 697-ն առնչվել է դատական կարգով վտարման դեպքերին:
Ըստ նախարարի, 2015թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն հասցեագրված զանգերի թիվը կազմել է 999.506 զանգ:
Տեղեկացվել է նաև, որ Հայպետհիդրոմետի համակարգի 47 օդերևութաբանական կայաններում, 7 գետավազանային հիդրոլոգիական կայանների 95 ջրաչափական դիտակետերում շարունակվել է հիդրոօդերևութաբանական դիտարկումների գործընթացը: Հիդրոլոգիական կանխատեսումների արդարացման աստիճանը կազմել է տասնօրյակային կանխատեսումներինը` 96%, ամսական կանխատեսումներինը` 94%:
Անցած տարվա սկզբին նախարարության կողմից մշակվել են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում, ինչպես նաև անցկացվել տեղական հանրաքվե:
Դրական գնահատելով նախարարության 2015թ. գործունեությունը ՝ վարչապետը նշել է, որ անցած տարի լուրջ աշխատանք է իրականացվել և արտակարգ իրավիճակների, և տարածքային կառավարման ոլորտներում: Գործադիրի ղեկավարը կարևոր և հաջողված բարեփոխում է համարել համայքների խոշորացումը:
Հարակից հրապարակումներ`
- 2015թ. միջին աշխատանքային կենսաթոշակի չափն ավելացել է 5000 դրամով
- ԿԳՆ-ին հաջողվել է 2015-ին լուծել իր առջև դրված խնդիրները. Վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին