Մուսոլինիի ծննդավայրում Ֆաշիզմի թանգարան են ուզում հիմնել
Իտալիայի կառավարությունը 2 միլիոն եվրո է ծախսելու Բենիտո Մուսոլինիի ծննդավայր Պրեդապիոյում Ֆաշիզմի թանգարան հիմնելու համար: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Local-ին:
Գործն առաջ մղելով զբաղված է Պրեդապիոյի քաղաքապետը: Նա պնդում է, որ նախագիծը չի փառաբանում Մուսոլինիին, այլ փորձ է «ինչ-որ կարևոր բան անել երկրի պատմության մեջ»:
Ցուցահանդեսային համալիրի ընդհանուր արժեքը 5 միլիոն եվրո է: Ունեցած տեղեկատվության համաձայն, դրանից 2 միլիոնը տալու է Իտալիայի կառավարությունը, ևս 2 միլիոնը՝ Եվրամիությունը, մնացածը գալու է տեղական աղբյուրներից:
Կան մարդիկ, ովքեր քննադատում է այս նախագիծ: Ըստ նրանց, թանգարանը կլինի հերթական «կողմնորոշման կետ» նեոֆաշիստների համար, որոնք առանց այդ էլ շատ են գնում Պրեդապիո: Այլոք մտահոգ են, որ թանգարանը պետական գումարով ֆաշիզմի սատարում կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում