Վրաստանն ընտրել է «Եվրատեսիլ-2016-ի» երգը
«Եվրատեսիլ-2016» միջազգային մրցույթում Վրաստանը ներկայացնող Նիկա Քոչարով & Young Georgian Lolitaz խումբը հանդես կգան Midnight Gold երգով: Երգն ընտրվել է քվեարկության՝ ժյուրի և հանդիսատես, արդյունքում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օն-լայն»-ը:
Քվեարկության է դրված եղել անգլերեն լեզվով հինգ երգ՝ «Midnight Gold», «Pain in my Heart», «Right and Wrong», «Sugar and Milk» և «We agree»:
Young Georgian Lolitaz (YGL) խումբը ստեղծվել է 2000 թվականին: Խմբի անդամներն են՝ Նիկա Քոչարով, Լևան Շանշիաշվիլի, Գիորգի Մար և Դիմա Հովհաննիսյան: Երաժիշտները բազմաթիվ անգամ մասնակցել են Վրաստանում և նրա սահմաններից դուրս կազմակերպված ռոք փառատոների:
«Եվրատեսիլ-2016» մրցույթը կայանալու է Ստոկհոլմում 2016-ի մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու են՝ Ալբանիա, Հայաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բոսնիա-Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավարություն:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում